Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վիտալի Բալասանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Վիտալի Բալասանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
29.01.2017 | 14:33

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հերոս Վիտալի Բալասանյանն այսօր «Եռաբլուր» պանթեոնում խորհուրդ տվեց չկարդալ ու չլսել բոլոր նրանց, ովքեր խոսում են հողեր հանձնելու մասին:

«ՈՒզում եմ հեքիաթներին ընդհանրապես չհավատալ: Ճիշտն ասած, ընդհանրապես չեմ ուզում լսել այն մարդկանց, որոնք քաղաքական դիվիդենդներ են հավաքում, մանավանդ Ղարաբաղի հարցով: Ինձ համար դա սարսափելի է, վտանգավոր է: Խորհուրդ կտայի ընդհանրապես չլսել, չկարդալ նմանատիպ մարդկանց կամ քաղաքական գործիչների հայտարարությունները»,- ասաց Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հողեր հանձնելու մասին հայտարարությանը:

Նա խորհուրդ տվեց չընդունել ու չլսել նրանց, ովքեր ասում են, թե ոչ մի թիզ հող չենք տալու. «Նրանք, ովքեր կարող են պաշտպանել իրենց հայրենիքը, չեն տա: Նրանք, ովքեր չեն կարող պաշտպանել, ապա այդ թիզ հողերը կխլեն: Ապրիլյան օրերը բոլորիս համար մեծ դաս էին»,- ասաց Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, թե բոլորն էլ ժամանակ շահելու համար կարող են իրենց «բլեֆներն» անել:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ